Պաշտպանեք ձեր մեքենան
Մենք տրամադրում ենք ԱՊՊԱ և ԿԱՍԿՈ տրանսպորտային միջոցների ապահովագրության ծառայություններ մեր հաճախորդներին: Վստահելով Ձեր ապահովագրությունը Med Care Armenia-ին` կարող եք վստահ լինել, որ Ձեր մեքենան ապահովագրված է նյութական վնասից և գողությունից:

Ի՞ՆՉ Է ԱՊՊԱ-Ն
ԱՊՊԱ-ն ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրություն է, որի շրջանակներում հատուցվում են ավտոտրանսպորտային միջոցի շահագործման հետևանքով երրորդ անձանց պատճառված անձնական և/կամ գույքային վնասները:
ԻՆՉՊԻՍԻ՞ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԾԱԾԿՈՒՅԹ Է ԱՊԱՀՈՎՈՒՄ ԱՊՊԱ-Ն
ԱՊՊԱ պայմանագիրը մեկ ավտոտրանսպորտային միջոցի հետ կապված մեկ ապահովագրական պատահարի համար ապահովում է հետևյալ ծածկույթը.
Անձնական վնասների դեպքում՝
- 3.300.000 ՀՀ դրամ՝ յուրաքանչյուր տուժողի համար,
- 33.000.000 ՀՀ դրամ՝ յուրաքանչյուր ապահովագրական պատահարի համար:
Գույքին պատճառված վնասների դեպքում՝
- 1.800.000 ՀՀ դրամ՝ յուրաքանչյուր տուժողի համար,
- 18.000.000 ՀՀ դրամ՝ յուրաքանչյուր ապահովագրական պատահարի համար:

Ի՞ՆՉ Է ԿԱՍԿՈ-Ն
ԿԱՍԿՈ-ն ավտոտրանսպորտային միջոցի ապահովագրություն է, որը հատուցում է ավտոտրանսպորտային միջոցին պատճառված ֆիզիկական վնասը՝ անկախ տվյալ ավտոտրանսպորտային միջոցի վարորդի մեղավորությունից:
Ի՞ՆՉ ՌԻՍԿԵՐԻՑ ԵՔ ԱՊԱՀՈՎԱԳՐՎՈՒՄ
1/ Ֆիզիկական վնասից, որն իր մեջ ներառում է.
- վթար (ՃՏՊ` ճանապարհատրանսպորտային պատահար)
- բնական աղետներ
- կենդանիների, թռչող սարքավորումների կամ այլ առարկաների կողմից հասցված վնասներ
- հրդեհ, պայթյուն կամ ինքնաբռնկում և այլն:
2/ Երրորդ անձանց գործողություններից
3/ Ավտոմեքենայի հափշտակությունից, որն իր մեջ ներառում է.
- ավտոմեքենայի կամ դրա մասերի գողություն, կողոպուտ,
- ավազակություն և այլն: