Med Care Armenia

Med Care-ի զեղչի քարտ

Հավատարիմ մնալով մեր ռազմավարությանը՝ ստեղծել ենք Med Care-ի զեղչի քարտը։ Այն նախատեսված է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են Հայաստանում օգտվել բժշկական և առողջապահական ծառայություններից՝ գործընկերների առաջարկած զեղչերով։

Զեղչի քարտ

Այն ամենը, ինչ պետք է իմանալ

Ի՞նչ է Med Care-ի զեղչի քարտը։

Այն անհատական քարտ է, որը քարտապանին հնարավորություն է տալիս օգտվելու գործող գործընկերների զեղչերից՝ բժշկական և առողջապահական ծառայություններից օգտվելիս։

Որքա՞ն ժամանակ է գործում քարտը։

Քարտն ուժի մեջ է մեկ տարի՝ գնման օրվանից։

Ի՞նչ ծառայություններից կարող եմ օգտվել զեղչով։

Գործընկերների ցանկում ներկայացված են լաբորատոր հետազոտություններ և ախտորոշիչ ծառայություններ, բժշկական կլինիկաների ծառայություններ, ֆիզիոթերապիա, մաշկաբանություն և կոսմետոլոգիա։ Գործող գործընկերներն ու նրանց առաջարկած զեղչերը ներկայացված են այս էջում։

Ինչպե՞ս կարող եմ ձեռք բերել քարտը։

Քարտը կարող եք գնել առցանց՝ կայքէջում տեղադրված հղման միջոցով, պատվիրել հեռախոսով կամ ձեռք բերել՝ այցելելով մեր գրասենյակ։ Առցանց գնման դեպքում կարող ենք տրամադրել քարտի էլեկտրոնային տարբերակը․ այն հարմար է նաև արտերկրից գնում կատարելու համար։

Որտե՞ղ կարող եմ ձեռք բերել քարտը կամ կապ հաստատել Med Care Armenia-ի հետ։

Զանգահարեք +374 44 321 000 կամ այցելեք մեր գրասենյակ՝ Երևան, Տերյան 91 հասցեով։ Տեսնել կոնտակտային տվյալները։

Գործընկերների ցանկը կարո՞ղ է փոփոխվել։

Այո։ Գործող գործընկերների ցանկը ներկայացված է այս էջում և կարող է թարմացվել կամ համալրվել նոր գործընկերներով։

Մեր գործընկերները

Գործընկերների ցանկ

Շուտով

Մենք ավարտում ենք գործընկերային ցանցի ձևավորումը։ Գործընկերներն ու նրանց առաջարկած զեղչերը շուտով կներկայացվեն այստեղ։

Լաբորատոր հետազոտություններԱխտորոշումԲժշկական կլինիկաներՖիզիոթերապիաՄաշկաբանությունԿոսմետոլոգիա