Outsource to our strategic hub in Armenia

Take your Business Further.
A Thousand Miles Further.

Մեզ մոտ գործում է նաև զանգերի կենտրոնի ծառայություն` 24/7 ռեժիմով, որը տրամադրում է բժշկական օգնություն առողջապահական և ճամփորդական ապահովագրություններ ունեցող միջազգային հաճախորդներին Հայաստանում գտնվելու ընթացքում: 

Մենք համագործակցում ենք «GlobeMed», «AFHIL», «MidEast Assistance», «Eurocross» և «Best Assistance» ընկերությունների հետ, որոնք ներկայացնում են տաս միլիոն հաճախորդների համապարփակ պորտֆոլիո՝ ներառելով ԱՄՆ, Կանադան, Մերձավոր Արևելքի, Եվրոպայի և Աֆրիկայի երկրները:

Զանգերի կենտրոնի աշխատակիցները տիրապետում են մի շարք լեզուների` Անգլերեն, Ֆրանսերեն, Արաբերեն, Ռուսերեն և Հայերեն, դինամիկ են և պարբերաբար մասնակցում են վերապատրաստումների` մեր ծառայությունների արդյունավետությունը բարձրացնելու, ընթացիկ զարգացումներին տեղեկանալու, ինչպես նաև դրանց մասին հաճախորդներին իրազեկելու համար:

Մեր պրոֆեսիոնալ թիմը պատրաստ է պատասխանել Ձեր բոլոր զանգերին: